News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի խոշոր հարկատուներից  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» վերջին շաբաթների  լայնածավալ ստուգումները, ձերբակալությունները, արտահանման դեմ խոչընդոտները կարող է լրջորեն հարվածել երկրի տնտեսական կայունությանը, հանգեցնել  ներկրվող ապրանքների գնաճին ու  դրամի արժեզրկմանը։

ԶՊՄԿ-նարդյունահանում և արտահանում է սև պղինձ, ֆերոմոլիբդեն։ Քաջարանի Կոմբինատը մեծ ազդեցություն ունի Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։Ուշագրավ է, որ Սյունիքը գրանցել է Հայաստանի մարզերի մեջ ամենացածր աղքատության մակարդակը՝ 12,1 տոկոս, ինչը, անշուշտ, պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտիմիջին անվանական բարձր աշխատավարձով։ Եթե 2020 թվականին Հայաստանում միջին աշխատավարձը 189 հազար դրամ էր, ապա հանքարդյունաբերության ոլորտի աշխատողների աշխատավարձը 455 հազար դրամ էր, այսինքն՝ մոտ 2,5 անգամ ավելի բարձր։

Այս ընկերության գործունեությունից են կախված հազարավոր աշխատողների ու նրանց ընտանիքների ճակատագրերը։ Բացի այդ, Կոմբինատը սպասարկող ընկերությունների համար հենց Կոմբինատն է  հիմնական պատվիրատուն։

2021 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանից արտահանումը աճել է 20.8 տոկոսով, և այստեղ, իհարկե, մեծ դերակատարություն ունի Կոմբինատը։«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» ապահովում է Հայաստանի արտահանման մոտ 20 տոկոսը կամ շուրջ 500 մլն  դոլար։

2020 թվականի ընթացքում ընկերությունը ՀՀ պետական բյուջե է վճարել 41,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, որոնց ձեւավորվում է մեր պետական բյուջեի մուտքերի մոտ 3 տոկոսը։

Այս տարվա ընթացքում Կոմբինատը հարկային մուտքերի կտրուկ աճ է գրանցել, մասնավորապես՝ առաջին եռամսյակում վճարել է 9,7 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ 4,6 մլրդ դրամով կամ մոտ 80 տոկոսով ավելի է։ Այս հարկային մուտքերի աճին նպաստել է տնտեսական սահմանափակումների վերացումը և համաշխարհային շուկայում մետաղների բարձր գները։

Ամփոփելով՝ կարողենք նշել, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» անխափան գործունեությունից է կախված ոչ միայն Սյունիքի, այլեւ Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Բացի այդ, արտահանման կրճատումը միանշանակ կհանգեցնի դրամի կտրուկ արժեզրկմանը և հատկապես ներկրվող ապրանքների գների աճին։

Արամ Աճեմյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել…
Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է…
Արաբկիրում շենք կառուցող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրում նվազեցրել է բնակարանների իրական գինը
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Ամենաշատ