Իրանում հոդվածներում եւ տելեգրամյան ալիքներում օգտագործվում է«Արցախ» անվանումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց ռուսաստանցի փորձագետ, իրանագետ Կարինե Գեւորգյանը:
«Սա հայկական կողմի նկատմամբ հարգալից վերաբերմունքի նշան է», - նկատեց փորձագետը:
Գեւորգյանը հավելեց, որ նման ձեւակերպումը պարունակում է նաեւ ուղերձ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի համար:
«Իրանական կողմը չափազանց նրբանկատորեն է արտահայտվում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի հասցեին», - ընդգծեց նա: