News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կորցնում է վստահությունը կենտրոնական բանկի տնօրեն Սահափ Քավչիօղլուի հանդեպ յոթ ամսից քիչ ժամանակ անց այն բանից հետո, երբ ազատել էր նրա նախորդին, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով երեք աղբյուրի։

Աղբյուրները տեղեկացրել են, որ Էրդողանը հիասթափվել էր այն բանից, որ տոկոսադրույքի իջեցումը հետաձգվել էր մինչեւ վերջին ամիս։

Վերջին երկուսուկես տարում նախագահը հանկարծակի ազատեց ԿԲ երեք կառավարչի քաղաքականությունում տարաձայնությունների պատճառով։

Վերլուծաբանները հայտարարել են, որ  անցած ամիս տոկոսադրույքի անսպասելի իջեցումը քաղաքական միջամտության եւս մեկ վկայությունն է դարձել՝ հաշվի առնելով, որ Էրդողանը, որը տոկոսադրույքների բարձրացման հայտնի հակառակորդն է, վաղուց խթաններ էր փնտրում՝ չնայած բարձր գնաճին։ Ի պատասխան՝ լիրան հասավ ռեկորդային ցածր մակարդակի։

Էրդողանը հրապարակավ չէր առնչվում տոկոսադրույքի իջեցմանը, իսկ ԿԲ-ն հրաժարվում էր մեկնաբանել քաղաքական միջամտության մեղադրանքները նրա դրամավարկային քաղաքականությանը։

IYI ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Մերալ Աքսեները հայտարարել է, որ Էրդողանը, հավանաբար, շուտով կազատի Քավչիօղլուին, քանի որ դա համապատասխանում է անհաջող քաղաքական որոշումներից հետո նախագահի «ձեռքերը լվանալու» պատմական սխեմային։

Աղբյուրները տեղեկացրել են, որ Էրդողանը հիասթափված է այն բանից, որ Քավչիօղլուն չի կարողացել նվազեցնել գնաճը վերջին ամիսներին։ «Նախագահի վստահությունը կենտրոնական բանկի կառավարչի հանդեպ խափանված է»,- ասել է իրազեկող աղբյուրներից մեկը։ «Նրանից սպասում էին տոկոսադրույքի արագ իջեցում։ Դրա փոխարեն մի քանի ամսվա ընթացքում պահպանվում էր նույն տոկոսադրույքը»,- ավելացրել է նա։ «Այս հարցը լուրջ անհարմարություն է առաջացնում։ Էրդողանը այլեւս այդքան հաճախ չի հանդիպում Քավչիօղլուի հետ»։

Կենտրոնական բանկում չեն պատասխանել հարցին, թե արդյոք Քավչիօղլուն վայելում է նախագահի վստահությունը։ Երկու այլ աղբյուր հաստատել է տարաձայնությունները եւ նշել, որ կենտրոնական բանկի չորրորդ տնօրենի հնարավոր փոխարինումը կապված է ռիսկի հետ՝ հաշվի առնելով ֆինանսական շուկայի փոփոխականությունը։

Քավչիօղլուն «այլեւս առողջ շփում չունի նախագահի հետ»,- ասել է երկրորդ աղբյուրը։

Բանկն իջեցրել էր առանցքային տոկոսադրույքը 18-ից 19 տոկոսի անցած ամիս՝ չնայած աճող գնային ճնշմանը։

Ընդհանուր գնաճը հասել է 22 տարվա մեջ առավելագույնին՝ սեպտեմբերին 19,58 տոկոս, այն դեպքում, երբ հիմնական ցուցանիշը, որը Քավչիօղլուն ընդգծում էր վերջին ամսվա ընթացքում, կազմում էր 16,98 տոկոս։

Վերլուծաբաններն ասում են, որ Էրդողանի ազդեցության ուժեղացումը դրամավարկային քաղաքականության վրա նպաստել է լիրայի անկմանը ավելի քան 50 տոկոսով վերջին երեք տարում, շրջան, երբ գնաճը հիմնականում արտահայտվում էր երկնիշ թվերով։

Էրդողանը Քավչիօղլուին նշանակել էր մարտին Նացի Աղբալայի ազատումից հետո, որը տոկոսադրույքները բարձրացրել էր մինչեւ 19 տոկոս։ Էրդողանը ուժեղացրեց ճնշումը հօգուտ մեղմման հունիսին, երբ հրապարակավ հայտարարեց, որ խոսել է Քավչիօղլուի հետ օգոստոսից հետո տոկոսադրույքը նվազեցնելու անհրաժեշտության մասին։

Առաջին աղբյուրը տեղեկացրել էր, որ Քավչիօղլուն վերջին ամիսներին նախագահին տեղեկացնում էր այն մասին, որ օգոստոսին սպասվում է գնաճի, իսկ հետո նաեւ տոկոսադրույքի նվազում, բայց նա ներկայացրել էր միայն «լավագույն սցենարը»։ Ի վերջո, գնաճը միայն ավելի բարձրացավ։

Աքսեները, որին համարում են ընդդիմությունից նախագահի հնարավոր թեկնածու, ասել է, որ Էրդողանի միջամտությունը ԿԲ քաղաքականությանը «հրեշավոր համակարգ» է, որն արժեզրկել է լիրան եւ մեծացրել երկրի արտաքին պարտքը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արդշինբանկը ներդրումներ է կատարում կանաչ էներգետիկայի մեջ
Բանկը հետագայում եւս հատուկ ուշադրություն կդարձնի այս ուղղությանը․․․
Արդշինբանկի Վարչության նախագահի հարցազրույցը Financial Times-ի The Banker-ին՝ Տարվա լավագույն բանկը ճանաչվելու առթիվ
Ինչպես ցանկացած ճգնաժամ, Covid-19-ն էլ մեզ համար նոր փորձության և նոր հնարավորությունների մեծ մարտահրավեր էր, և դեռ շարունակում է այդպիսին մնալ...
Տեղեկացված ես՝ պաշտպանված ես. IDBank
Վարկի կարիք ունենալու դեպքում այն վերցնել անձամբ միայն ու միայն Բանկից՝ անձամբ ներբեռնելով Idram&IDBank բջջային հավելված...
SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում
Մենք շնորհակալ ենք SME Banking Club-ին բարձր գնահատականի համար...
Եվրամիությունը չորս խոշոր բանկերի ընդհանուր 390 մլն դոլարի տուգանել է
HSBC-ն տուգանվել է մոտ 200 մլն դոլարի․․․
Deutsche Bank-ը նավթի` բարելի դիմաց 60 դոլարից ցածր գին է կանխատեսել
Գների ներկայիս մակարդակի համեմատ նավթը կթանկանա ավելի քան 100 տոկոսով...
Ամենաշատ