News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Էրդողանը միշտ ասում է այն, ինչ ուզում է, որ իրականանա: Սա ոչինչ չի նշանակում, բացի այն, որ Էրդողանի ցանկությունն է։ Այս մասին հոկտեմբերի 27-ին NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց Մերձավոր Արեւելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին՝ մեկնաբանելով «Զանգեզուրի միջանցքի» մասին Թուրքիայի նախագահի հայտարարությունները։

«Առանց այդ էլ հայտնի է, որ «Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի շատ լուրջ աշխատանքի առարկան է եւ ոչ միայն Ադրբեջանի հետ։ Շատ հավանական է, որ ողջ ղարաբաղյան պատերազմը տեղի ունեցավ հենց այն պատճառով, որ Թուրքիան ցանկանում էր գործարկել համապատասխան երթուղին:

Իրանցիներն այլ կերպ են պատկերացնում Հայաստանի հետ փոխհարաբերությունները՝ կապված Սյունիքի մարզի, տարածաշրջանի ապագա երթուղիների հետ: Էրդողանի ասածներից ինչ-որ եզրակացություններ անելը բոլորովին անհեռանկարային է։ Այս գաղափարի իրականացումն ինքնին բավականին հավանական է, բայց տեսնենք, թե ինչ կլինի հետո։ Թե ինչպիսին կլինեն հաջորդ պատերազմները տարածաշրջանում, մենք հիմա չենք կարող կանխատեսել, բայց դրանք կլինեն»,- ասաց նա։

Սատանովսկին մեկնաբանեց նաեւ ուկրաինացի զինվորականների կողմից Դոնբասում թուրքական Bayraktar ԱԹՍ-ի կիրառումը։

«Անձամբ ինձ համար դա 100%-ով սպասելի էր։ Մնացածը պետք է մեկնաբանեն այլ մարդիկ»,- նշեց փորձագետը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ