News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Մինչեւ հիմա չի ստեղծվել 44-օրյա պատերազմի  քննիչ հանձնաժողովը, քանի որ ընդդիմադիր պատգամավորներից ոչ բոլորն են դիմել եւ ստացել հույժ գաղտնի նյութերի թույլատրություն: Այս մասին այսօր` նոյեմբերի 7-ին, Հանրային հեռուտաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ ՆիկոլՓաշինյանը` հավելելով, որ նյութերի մեծ մասը քննարկվելու է հույժ գաղտնիության ռեժիմով:

«Երկրորդ պատճառն այն է, որ մենք պարտավորվածություն ունենք, որ արտախորհրդարանական ուժերը պիտի ներգրավեն եւ նաեւ զոհվածների եւ անհետ կորածների հարազատների ներկայացուցիչները պիտի ներգրավեն, գործող օրենքով այդպիսի պրոցեդուրա գոյություն չունի եւ հիմա դիտարկվում են տարբերակներ, թե ինչպես նրանց ներգրավվել»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ հանձնաժողովի աշխատանքները կարող են տեւել 6 ամիս եւ երկարաձգվել եւս 6 ամիս, սակայն պետք է հնարավորինս արագ կազմակերպել, քանի որ հանրությունը պատասխաններ է ակնկալում. «Եւ ես ակնկալում եմ, որ ոչ միայն պետք է բուն պատերազմի դրվագները քննվեն, պետք է քննվի իմ ասած բանակաշինության հարցը: Ես ուզում եմ, որ հանձնաժողովը պատասխանի մի հարցի, ես ասում եմ, որ 2018 թվականից հետո չի եղել մի դեպք, որ բանակն ասի` մեզ էս ինչ բանը պետք է, մենք ասենք` գիտեք ինչ, փող չկա, որպեսզի դա պահովենք: Եւ գիտեք, այդքան շահարկվող Су-30 СМ-ները դրա ամենավառ ապացույցն են: Պետք է ուսումնասիրվի ողջ բանակցային գործընթացը սկսած հրադադարի, հաղթանակի արձանագրումից, հետո, որովհետեւ եթե մենք դա չուսումնասիրենք, չենք կարող հասկանա, թե ինչ է տեղի ունեցել ի վերջո, ինձ համար շատ կարեւոր է, որ արձանագրվի, թե 2018 թվականին, մենք բանակցային գործընթացն ինչ վիճակում ենք ժառանգել: Էական չի, թե նույնիսկ ինչպես ենք ժառանգել, ինչ է տեղի ունեցել բանակցային գործընթացում, որովհետեւ մինչեւ չխորանանք, չենք կարող հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել»:

Նշենք, որ արտախորհրդարանական ուժերի առաջնորդներից քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են Սամվել Բաբայանը, Նորայր Նորիկյանը եւ Դավիթ Սանասարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ