News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 25
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսական ընկերությունների կողմից սննդամթերքի արտադրության մեջ պլաստիկի օգտագործումն աշխարհում պոտենցիալ մահացու սպառնալիք է պարունակում ողջ մարդկության առողջության եւ անվտանգության համար, ասվում է ՄԱԿ Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպության (FAO)՝ The Guardian-ում հրապարակված հաշվետվությունում։

FAO տվյալներով՝ այսօրվա դրությամբ ընդերքում կուտակվել է ավելի շատ միկրոպլաստիկ, քան օվկիանոսներում։ Դա տեղի է ունեցել միլիոնավոր տոննա պլաստմասի պատճառով, որն օգտագործում են սննդի եւ գյուղատնտեսական արդյունաբերության մեջ։ Միկրոպլաստիկը (գոյանում է պլաստմասի ավելի խոշոր մասերի քայքայումից) հայտնվում է մարդկանց եւ կենդանիների օրգանիզմում սննդի հետ միասին։  Ընդ որում՝ այն պարունակում է թունավոր հավելումներ, որոնք կարող են մահացու վտանգավոր լինել, ինչպես նաեւ առաջացնել ախտածին հիվանդություններ։ Հետազոտողները պարզել են, որ որոշ ծովային կենդանիներ տառապում են միկլրոպլաստիկի օգտագործման պատճառով, բայց դրա ազդեցությունը այլ կենդանի էակների, ներառյալ մարդու վրա դեռեւս լիովին ուսումնասիրված չէ։

FAO հաշվետվությունում նշվում են պլաստիկի առավելությունները սննդամթերքի արտադրության եւ պահպանման համար (ոռոգման համար նախատեսված պարկերից մինչեւ ձկնորսական թոկերն ու ծառերի համար փոքր ցանկապատերը)։ Բայց, չնայած բազմաթիվ առավելություններին, կազմակերպությունը նշում է, որ պլաստիկի օգտագործումը գյուղատնտեսության մեջ նաեւ մոլորակի աղտոտման լուրջ վտանգ է պարունակում, երբ այն կուտակվում է շրջակա միջավայրում։ «Հաշվետվությունը գյուղատնտեսական սեկտորում պլաստիկի օգտագործումը սահմանափակելու վճռական գործողությունների բարձրաձայն կոչ է»,- ասել է FAO գլխավոր տնօրենի տեղակալ Մարիա Հելենա Սեմեդոն։

FAO-ն հայտարարել է, որ միկրոպլաստիկով աղտոտումը նաեւ գլոբալ խնդիր է։ Կազմակերպության տվյալներով՝ 2019թ. գյուղատնտեսության եւ անասնաբուծության մեջ օգտագործվել է 37,3 մլն տոննա պլաստիկ՝ սննդամթերքների փաթեթների ստեղծման համար։ Ընդ որում՝ պլաստիկի միայն ոչ մեծ մասն է այս հատվածում հավաքվում եւ վերամշակվում։

Որպես լուծում FAO-ն առաջարկում է կրճատել պլաստիկի կիրառումը եւ ավելացնել դրա կրկնակի օգտագործումն ու վերամշակումը։ Առաջարկվում է նաեւ ներդնել գյուղատնտեսության վարման այնպիսի մեթոդներ, որոնք կբացառեն պլաստիկի օգտագործումը, փոխարինել դրանից պատրաստված իրերը բնական կամ քայքայվող նյութերով, զարգացնել բազմակի օգտագործման պլաստմասե իրերի կիրառումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել