News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռոստելեկոմը նշել է Հայաստանում իր դուստր ընկերության՝ GNC-Alfa-ի վաճառքի նախնական գինը՝ 25 մլն դոլար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռոստելեկոմի ղեկավար Միխայիլ Օսեեւսկին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։  

2012 թվականի փետրվարին «Ռոստելեկոմը» դարձել է GNC Alfa-ի գլխավոր բաժնետերը` 22,5 մլն դոլարով ձեռք բերելով ընկերության 75%-ը`հանած մեկ բաժնետոմս, ինչպես նաեւ հնարավորություն ստացել ձեռք բերել մնացած 25%-ը՝ գումարած մեկ բաժնետոմս։ 2019 թվականի օգոստոսին Ռոստելեկոմն օգտվել է այդ հնարավորությունից եւ գնել մնացած բաժնետոմսերը։

Նկատենք, որ այդ ժամանակ GNC Alfa-ն մեծ ներդրումային ծրագիր էր իրականացնում միջազգային օպտիկական մալուխների անցկացման ոլորտում, ինչը թույլ տվեց մի քանի անգամ ավելացնել երկրում միջազգային ինտերնետ-թրաֆիկի թողունակությունը։ Այդ ժամանակ GNC Alfa-ն մանրածախ ծառայություններ չէր մատուցում եւ թրաֆիկը վաճառում էր միայն տեղական ինտերնետ մատակարարներին։ Ընկերությունն ու դրա օպտիկամանրաթելային ցանցը ձեռք բերելուց հետո Ռոստելեկոմը Հայաստանում ինտերնետ եւ IP-հեռուստատեսություն էր առաջարկում նաեւ վերջնական սպառողին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ