News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Եթե խոսակցությունը բնական զարգացում եւ շարունակություն է ունենալու, եւ մենք տեսնելու ենք հարաբերությունների ընդհանուր կարգավորման հեռանկարը, ապա Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը մենք լրջորեն կդիտարկենք։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, առցանց մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ դեկտեմբերի 10-ին ԵՏԲԽ պատվավոր նախագահ, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել էր, որ Ադրբեջանը կարող է Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալ։

Փաշինյանի՝ այսօրվա  առցանց մամուլի ասուլիսի ընթացքում հարց է ուղղվել նաեւ, թե Հայաստանն ինչպե՞ս է վերաբերվում այդ հայտարարությանը, եւ արդյոք Երեւանը դիտարկո՞ւմ է Բաքվին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը, ու դրա համար ի՞նչ քայլեր է ակնկալում Ադրբեջանի իշխանությունից։

«Եթե Ադրբեջանը նման ցանկություն հայտնի, բոլոր դեպքերում կդիտարկենք։ Մեր դիրքորոշումը կախված կլինի այն խոսակցության շարունակության վեկտորից, որի մասին ես ասում եմ։ Այսինքն՝ ես չեմ կարող հիմա դիրքորոշում արտահայտել, որովհետեւ նախ հարցը պաշտոնապես սեղանին չի, բայց եթե նույնիսկ սեղանին է, մեզ համար դա պրոցես է, որի նկատմամբ վերաբերմունքը կախված կլինի մեր այն խոսակցությունից։ Եթե մենք տեսնում ենք, որ դա մի քայլ է, որը նպաստելու է մեր օրակարգին, այն է՝ Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացել, բնականաբար Արցախի հարցի կարգավորման հեռանկարը, կոմպրոմիսների հնարավորությունը եւ այլն, այսինքն՝ դա ընդհանուր համատեքստում պետք է լինի. եթե մենք մյուս կետերով գնում ենք առաջ, անտրամաբանական կլինի, որ մենք կոնֆլիկտի նոր օջախ ստեղծենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ