News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում ներկայացվեց «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը:

Ցուցադրությանը ներկա են գտնվել եւ ողջույնի խոսքով հանդես եկել Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալը, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, ՀՀ ԱԳՆ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Մնացական Սաֆարյանը և մի շարք պետական ու հասարակական գործիչներ։

«Ալի-Բաբան և 40 ավազակները» ֆիլմից հայտնի «Խաթուբա» երգի ներքո պարային համարով  հանդես եկավ Հայաստանում Հնդկական Մշակույթի կենտրոնի «Շակտի» երգի և պարի խումբը:

Միջոցառման մասնակիցները ծաղիկեր են խոնարհել Մհեր Մկրտչյանի արձանին և հյուրընկալվել Մհեր Մկրտչյան թանգարանում։

Ֆիլմը ստեղծվել է «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության (ՀԿ) և «Վրաստանի եւ Հնդկաստանի մշակութային պալատ»-ի կողմից՝ ՀԿ-ի համահիմնադիր-նախագահ Ռանանջայ Անանդի և Պալատի համահիմնադիր Դավիթ Բեժիտաշվիլիի համատեղ ջանքերով: Վավերագրական ֆիլմում հեղինակներն անդրադարձել են Մհեր Մկրտչյանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումներին:

Ֆիլմը հանդիսատեսին հնարավորություն տալիս արտիստին ճանաչել նաև այլ տեսանկյունից: Ֆիլմում ներկայացված են այնպիսի փաստեր և դրվագներ, որոնց մասին դեռ երբևէ չի խոսվել, յուրահատուկ կադրեր նկարահանման հրապարակից, ինչպես նաև «Ալի Բաբան և 40 ավազակները» և «Սոհնի Մահիվալ» (Սիրո լեգենդ) հնդկական երկու ֆիլմերի լավագույն դրվագները՝ Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ և բացառիկ հարցազրույցներ հայկական, հնդկական և վրացական  կինոյի հայտնի լեգենդների հետ, որոնք պատմում են հետաքրքիր պատմություններ, որոնք տեղի են ունեցել  Հնդկաստանում` Ֆրունզիկի այնտեղ գտնվելու ժամանակ։

Ֆիլմում օգտագործվել են նաև Դավիթ Բեժիտաշվիլիի անձնական արխիվից ստացված եզակի տեսաերիզներ, որոնցում Մհեր Մկրտչյանին հիշում են նրա խաղընկերները։

Ֆիլմն ուղեկցվում է հայկական երաժշտության կենդանի լեգենդ, մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի անզուգական ստեղծագործությամբ։ Ֆիլմի սցենարիստն է Շուշանիկ Սահակյանը, ռեժիսորը` Օթար Միքելաձեն։

Ֆիլմը նվիրվում է Հնդկաստանի անկախության ձեռքբերման 75 և «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության հիմնադրման 10-ամյակներին:

Ծրագիրն իրականացվել է Հայաստանում  Հնդկաստանի դեսպանատան  աջակցությամբ:

«Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն, շուրջ 10 տարի գործելով հայ-հնդկական

հարաբերությունների խաչմերուկում, մշտապես  կարևորել է երկու երկրների բարձր մակարդակով ներկայացումը ամենատարբեր հարթակներում և ամենատարբեր ոլորտներում:

Կազմակերպության  գործունեությունն ուղղված է երկու երկրների միջև մշակութային, կրթական, գիտական, առևտրային և այլ ոլորտների կապերի  զարգացմանը, ինչպես նաև հայերի և հնդիկների միջև եղած քաղաքակրթական և մշակութային կապերի ամրապնդմանը:

Կազմակերպության հիմնադրումից ի վեր մի քանի տասնյակ միջոցառումներ  են կազմակերպվել, որոնց մեծ մասն իրականացվել է երկու երկրների պետական (նախարարություն, դեսպանատուն) աջակցությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ