Այսօր` հուլիսի 25-ին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Նոյեմբերյանում:  NEWS.am-ի տեղեկություններով  առավոտյան ժամը 11-ի սահմաներում Նոյեմբերյանի  տարածքի  Բերդավանի Սալկուտ կոչվող  հանդամասի  սարալանջով  իջնելիս, շրջվել է «ԳԱԶ 66»  բեռնատարը:

Վթարի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, մահացել է մի տղամարդ ու մանկահասակ մի երեխա:

Ոստիկանության լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկատվությունը: Վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ավելացրեց, որ զոհերից մեկը երեք ամսական երեխա է (ծնվել է այս տարվա ապրիլի 24-ին), իսկ  մյուսը` 37 տարեկան է: Բացի այդ, 11 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: