News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հավատացնում եմ, որ սա կարճ ժամանակ է տեւելու, մեծ նհանգստություններ չեն լինելու, բայց բոլորս պետք է հավաքվենք եւ ի վերջո, լուծենք այս խնդիրը, որը համոզված եմ, մեր հայրենակիցների մտքում է: Այս մասին այսօր մայիսի 2-ին, անհնազանդության ակցիայի ժամանակ նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադեւոս Ավետիսյանը:

Նա տեղեկացրեց, որ Երեւանի տարբեր տեղերում փողոցներ են փակվել. «Մենք վճռական ենք. գնալու ենք մինչեւ վերջ, որ այս չարիքի իշխանությունը հեռանա մեր երկրից: Ես համոզված եմ, որ մեր շարքերն ավելի բազմամարդ կդառնան»,-ասաց պատգամավորը:

Ակցիայի մասնակիցները վանկարկում են, «Նիկոլ դավաճան»:

Մեկ այլ վայրում՝ Հաղթանակի կամրջի մոտ եւս ճանապարհը փակվել է: Այստեղ մեծ թվով ոստիկաններ են հավաքվել, որոնք սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, այդ թվում փաստաբան Կոչուբաեւին: Վերջին գոռում էր, որ ինքը փաստաբան է. «Փաստաբան եմ, արա, այ անասուններ»,-ասաց նա, սակայն նրան չարձագանքեցին՝ նշելով որ վիրավորել է ոստիկաններին:

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, «Դիմադրություն» շարժման կոչով՝ քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին:, Փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել և գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մեզ համար այլընտրանք չի մնացել. Կամ այսօր, կամ երբեք». Բագրատ Սրբազանի ուղերձը
Երեկ գիշեր մթության քողի տակ, տեղի է ունեցել տխրահռչակ սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովների հերթական նիստը, որի արդյունքում…
Անցումային այս իրավիճակում վարչապետի նախընտրելի թեկնածուն ինձ համար Բագրատ Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
Գրեթե բոլոր կուսակցությունները՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, միանում են…
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
2024 թվականի մայիսի 14-ին որոշում է կայացվել՝ ազատության մեջ գտնվող Ա.Ա․-ին, դատարան ներկայացնելու նպատակով, ձերբակալելու մասին։ Մայիսի 15-ին ՀՀ ՆԳՆ...
«Ժողովուրդ». Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ այս տարի Նիկոլ Փաշինյանն իր իշխանության օրոք մարդկանց մատնել...
«Ժողովուրդ». Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև 2018 թվականին նույն կազմակերպության կողմից արված հարցումները...
«Փաստ». Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու
Իրականում Նիկոլ Փաշինյանը, նրա ՔՊ-ն ու նրանց կառավարման 6 տարին Հայաստանն ի՞նչ են դարձրել, ինչի՞ են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ