Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտյոմ Ավետիսյանի նախագահությամբ, բավարարել է Գոռ Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ փաստաբան Աբգար Պողոսյանը։
Հիշեցնենք՝ ՀՅԴ-ական Գոռ Սարգսյանը եւ Տարոն Մանուկյանը ձերբակալվել էին Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Աբգար Պողոսյանը հայտնեց, որ կալանավորման 3 որոշումներն էլ պատրաստվում է բողոքարկել։ Նա նշեց նաեւ, որ Գոռ Սարգսյանը, Տարոն Մանուկյանը եւ Արսեն Մարտոյանը 2 ամսյա կալանքը կրելու են «Արթիկ» ՔԿՀ-ում։
- Գյումրիում տարեց մարդկանց բռնություն գործադրելու դեպքով ձերբակալվել են ՀՅԴ-ականներ Գոռ Սարգսյանը եւ Տարոն Մանուկյանը. ՔԿ
- Քիչ առաջ կարդացել եմ, որ ինձ կալանավորելու որոշում է կայացվել, հիմա ինքնակամ գնում եմ ոստիկանություն. Արսեն Մարտոյան
- Դատավորը կատարեց քաղաքական պատվեր՝ կալանավորելով 2 պատերազմների մասնակից Արսեն Մարտոյանին. փաստաբան



























