News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ոչ ոք կասկածի տակ չի դնում Մոսկվայի միջնորդությամբ Երեւանի եւ Բաքվի միջեւ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների արդիականությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«ԵՄ-ն միշտ ընդգծել է նախկինում ձեռք բերված բոլոր եռակողմ համաձայնագրերի իրականացման անհրաժեշտությունը, որոնք հիմք են հանդիսացել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացիկ քննարկումների համար։ Թույլ տվեք հստակեցնել. ոչ ոք կասկածի տակ չի դնում 2020 եւ 2021 թվականներին Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների արդիականությունը»,-ասաց Կլաարը։ 

«Ռուսաստանի եւ Հայաստանի ու Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կան նաեւ խորը պատմական կապերով երկկողմ հարաբերություններ, եւ դա ոչ ոք կասկածի տակ չի դնում։

Եվրամիությունն իր հերթին շահագրգռված է մեր հարեւանության խաղաղությամբ, կայունությամբ եւ բարգավաճմամբ։ Այդ պատճառով մենք կարեւորում ենք մեր ներգրավվածությունն այս գործընթացում։

Որպես Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ՝ ես նախկինում եւս կանոնավոր խորհրդակցություններ եմ անցկացրել Մոսկվայի հետ, մասնավորապես՝ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ։ Այս շփումների վրա մեծապես ազդել է Ուկրաինայի ներկայիս պատերազմ: Այնուամենայնիվ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն աջակցելու մեր ջանքերն ուղղված են բացառապես Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովմանը, եւ մենք ուրախ ենք համագործակցելու նույն նպատակը հետապնդող ցանկացած այլ դերակատարի հետ»,- վստահեցրեց դիվանագետը։
 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ