News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս պահին հսկայածավալ աշխատանք է կատարվում սահմանի կահավորման ուղղությամբ, այդ աշխատանքները իմ անմիջական հսկողության տակ են, այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Այստեղ նույնպես մենք դիմել ենք պատվիրակված ծառայություններին։ Այս պահին մենք շուրջ 13 ընկերության հետ՝ հիմնականում ճանապարհաշինական ընկերությունների մասին է խոսքը, կառուցում ենք ճանապարհներ։ Սրանք բարձրլեռնային գոտիներում, դաշտամիջյան ․․․ սրանք այն ճանապարհներն են, որոնք հասցնում են մինչև առաջնագիծ։ Սրա համար մենք խնդիր ունենք ամառվա ընթացքում ամբողջությամբ ապահովել և ճանապարհային ցանցը և առաջնագիծը։ Այսինքն՝ դրան զուգահեռ և կատարվում են ինժեներական աշխատանքներ առաջնագծում»,– ասաց նա՝ հավելելով, որ սահմանային կահավորման այն վիճակը, որը եղել է նախքան պատերազմը «այս տարեվերջին այլևս չենք ունենա»։

Խոսելով սահմանին տիրող իրավիճակի մասին՝ նախարարը նշել է, որ սահմանին որոշակի լարվածություն կա, թեև լինում է նաև Ադրբեջանի կողմից կեղծ տեղեկատվություն, թե ՀՀ ԶՈՒ–ն խախտել է հրադադարը։ «Որպես կանոն ՀՀ ԶՈՒ-ն հրադադարի ռեժիմի խախտումը կանխում է՝ լռեցնելով հակառակորդին։ Այսինքն՝ եթե կա փոխհրաձգություն, ապա դա մեր նախաձեռնությամբ չէ։ Եվ լիահույս եմ, որ նման կերպ կվարվեն հարևան երկրի ԶՈՒ ներկայացուցիչները, և կկարողանանք փոքրիշատե այսօրվա խաղաղ վիճակը ապահովել և տանել կայուն խաղաղության։

Հարցին, թե արդյոք կան Ադրբեջանի կողմից կուտակումներ, կամ արդյոք կա պատերազմի վտանգ, Սուրեն Պապիկյանն ասել է․ «Ես չեմ կարող հիմա նման գնահատականներ տալ, ամեն դեպքում ՀՀ ԶՈւ–ն պետք է պատրաստ լինի ապահովելու մեր սահմանների ապահովությունը։ Այս փուլում մեզ նման վտանգներ տեսանելի չեն»։ 

Անդրադառնալով հարցին, թե ինչ վիճակում է բանակի մարտական ոգին, Սուրեն Պապիկյանն ասել է, որ պատերազմից հետո բնականաբար բարդ է վերականգնվելը, սակայն մարտական ոգին բավականին բարձր է։ «Եվ սրանում մենք մի անելիք ունենք՝ ամուր ապահովել բանակի թիկունքը, վստահել բանակին, ամենակարևորը՝ բանակը ակնկալում է վստահություն, աջակցություն, նաև բարոյական աջակցության մասին է խոսքը։ Եվ մենք պետք է գնանք այդ ճանապարհով՝ հասարակություն–բանակ օրգանական կապը մշտապես պիտի աշխատի»։

Պատասխանելով զորակոչի մասին հարցին՝ նախարարը նշեց, որ հունիսի 13-ից մինչև հուլիսի 31-ը տեղի կունենա հերթական զորակոչը։ Այս տարի մեկ նորություն կա․ աշնանից արդեն անցում կկատարվի ուսումնական գումարտակներով անցնելու պրակտիկային։ «Այսինքն՝ մեր բոլոր նորակոչիկները պարտադիր կանցնեն ուսումնական պրոցես, այնուհետև կտեղափոխվեն զորամասեր»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ