News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արարատ Միրզոյանը երեկ Լավրովի մոտ «լավ տղա» էր խաղում, թե քաղաքական ճգնաժամ չկա, կա էդ ճգնաժամը: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Արարատ Միրզոյանն ասում է՝ դե մի հազար ընդդիմադիր է հավաքվում, բա էդ Արարատ Միրզոյանին չհարցնե՞ս՝ Արո՛, բա էդ ո՞նց է լինում, որ Ռուսաստանի ՊՆ-ի «Звезда»ի հեռուստաալիքի լրագրողն է հարցնում բողոքի գործողությունների, «Դիմադրության» շարժման մասին, թե՞ էնտեղ ուղղակի կաշառել են ռուս լրագրողին: Ճգնաժամը կա, ճգնաժամը համազգային է, համահայկական է, որովհետեւ այսօր պայքարի հիմքը հայրենիքն է, որի համար հազարավոր մեր հայրենակիցներ ելել են փողոց»,-ասաց նա:

Նշենք, որ այս պահին Բաղրամյան 26-ին տեղի է ունենում ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորրհդի նիստը, իսկ «Դիմադրություն» շարժումը երթով հասել է Բաղրամյան պողոտա, սակայն չի կարողանում մոտենալ Բաղրամյան 26 շենքով, քանի որ ոստիկանները մի քանի շղթա կազմած փակել են այն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ