News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում իշխող խմբակցություն «Քաղաքացիական պայմանագիրը» որոշում է կայացրել Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու գործընթաց սկսել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Կարծիքները եղել են տարբեր, սակայն եղել է խմբակցության միասնական որոշում, որն ի գիտություն է ընդունվել բոլորի համար: Կոնկրետ ինչ նախագիծ կներկայացնենք՝ ժամանակը ցույց կտա: Այս պահին քննարկվել է միայն Իշխան Սաղաթելյանի եւ Վահե Հակոբյանի հարցը, առաջիկայում, եթե քննարկվի Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Արմեն Գեւորգյանին պաշտոնազրկելու հարցը, եւս հայտարարություն կլինի»,- նշեց Հակոբյանը:

Հրաչյա Հակոբյանի խոսքով՝ թույլատրելի քանակից շատ բացակայություններ ունեցող ընդդիմադիր պատգամավորներներին մանդատներից զրկելու հարցը եւս քննարկվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ