News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արցախում ադրբեջանական հարձակման հետեւանքով վիրավորում ստացած 19 զինծառայողներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից, մյուս զինծառայողները շարունակում են բուժում ստանալ: Այս մասին NEWS.am-ի  հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«10 վիրավոր զինծառայող բուժում են ստանում Երեւանում, այդ թվում՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, նրա առողջական վիճակում նկատվում է դրական շարժ: Մյուս 9 զինծառայողներից 1-ի վիճակը գնահատվում է ծանր, 3-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը գնահատվում է թեթեւ, նրանք ապաքինման փուլում են»,– նշեց Արամ Թորոսյանը։

Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արցախում գտնվող վիրավոր զինծառայողների առողջական վիճակը լավ է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Այդ սադրանքների հետեւանքով հայկական կողմն ունեցել է երկու զոհ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դժվար է միջազգային կառույցներին համոզել գերիների հարցով ճնշել Ադրբեջանին, երբ դրան չի աջակցում ՀՀ-ն. Սիրանուշ Սահակյան
Իհարկե, այս առումով իրավապաշտպաններն իրենց գործունեությունն իրականացնում են՝ համագործակցում են Եվրոպական միության, ԱՄՆ-ի իրավասու…
«Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանի գործը Երևանում քննել
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
Ամենաշատ