
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ–թուրքական հարաբերությունների եւ Ադրբեջան–Հայաստան հարաբերությունների կարգավորման թեմային։
Թուրքական Star–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն շեշտել է, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեման համակարգվում է Բաքվի հետ։ Նա տարօրինակ է համարել, որ Հայաստանում այս փաստից անհանգստանում են։ «Մենք պարզ ենք, ամենասկզբից էլ ասել ենք։ Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր չէ առանձին առանձին մտածելով։ Այս հարցում Հայաստանը պետք է համարձակ ու վճռական լինի։ Պետք է հրաժարվի խուսափելու քաղաքականությունից։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն անկեղծ է»,–ասել է Չավուշօղլուն։