News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 12-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը 52 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը, որն ամեն անգամ դրանք որսալու համար բարձրացրել է իր ինքնաթիռները։ Այս մասին հայտարարել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունը։

«Թուրքիայի ռազմաօդային ուժերն այսօր 52 անգամ ներխուժել են երկրի օդային տարածք։ Էգեյան ծովի հյուսիսարեւելյան եւ հարավարեւելյան շրջանների օդային սահմանի խախտումներին մասնակցել է չորս ինքնաթիռ եւ անօդաչու թռչող սարք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Խոսքը երկու թուրքական զինված F-16 կործանիչների եւ երկու CASA CN-235 ռազմական-տրանսպորտային ինքնաթիռների մասին է։ Հունաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ իրենք որսացել են թուրքական բոլոր ինքնաթիռները։

Թուրքիան եւ Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամներ են, սակայն երկար տարիներ լարված հարաբերություններ ունեն։ Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ հակամարտության պատճառներից մեկը հանքավայրերի շուրջ վեճն է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ