News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Պետք  է ստեղծվի վերականգնող ճարտարապետների, մասնագետների խումբ, որոնք  կգնահատեն եւ կասեն, թե ինչ կարժենա հետեւանքների վերացումը: Այս մասին NEWS.am –ի հետ զրույցում ասաց Հայաստանի ճարտարապետների պալատի  նախագահ Ալեքսանդր Բադալյանը` անդրադառնալով հանրապետության  հրապարակի շենքերին ամանորյա լուսավորություն անցկացնելու հետեւանքով հասցված վնասները վերականգնելուն:

«Չեմ կարծում,որ այդ կազմակերպությունը կկարողանա դա անել: Հետեւանքների հետ այսօր խաղալը ավելի վտանագավոր է, դու պետք է հասկանաս, դու ինչ-որ անում ես ինչ հետեւանք կունենա: Միառժամանակյա ինչ-որ նպատակների հասնելու համար մենք հիմքը չենք կարող փչացնել, եթե մենք  այսօր իրոք արժեւորված նման կտակները վերաբերում ենք այդ կերպ… Ես չեմ մեղադրում քաղաքապետարանին, որովհետեւ համոզված եմ, որ այդ կազմակերպությունը, որը պայմանագիր է` կնքել, ճիշտ է ներկայացրել քաղաքապետին, կամ կառուցին, որ ամեն ինչ նորմալ է, համաձայնեցված է, կվերանորոգենք, հիմա վերանորոգեք, ո՞ւմ հաշվին»,- ասաց նա:

Նա հիշեց, որ ԱԳՆ շենքը կառուցվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, կառուցել են կանայք, քանի որ նրանց ամուսինները  ռազմաճակատում էին. «Իրենք կառուցված են փխրուն քարերից, որը ժամանակը ցույց տվեց, որ երկար չեն պահպանվում»:  

Նրա խոսքով` նախշաքանդակները ավելի ռիսկային են, քանի որ  եթե մեխ են մեխում, կամ մուրճով հարվածում են, կողքինը քանդվում է:

Նշենք, որ համացանցում լուսանկարներ են տարածվել, որոնցում երեւում է, թե ինչպես են վնասվել Հանրապետության հրապարակի շենքերը լուսավորություն անցկացնելուց հետո, ինչն էլ առաջացրել է բազմաթիվ քաղաքացիների զայրույթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ