News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայ արտադրողները բողոքում են թռնչամսի շուկայում անհավասար պայմաններից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։

Նա պարզաբանեց, որ հաճախ երրորդ երկրներից սառեցված թռչնամիսը, հատկապես Վրաստանից, չի մակնշվում, որ երրորդ երկրից է եւ վաճառվում է թարմ մսի անվան տակ։

Տեղական ընկերությունների արտադրանքը մակնշվում է, իսկ ներկրվող մսի որոշակի մասը՝ ոչ։

«Դա անհավասար պայմաններ է ստեղծում։ Մինչեւ սառեցված միսը հասնում է առեւտրի կետեր, արդեն վաճառվում է թարմ մսի անվան տակ, թեեւ սառեցված միսը 100-150 դրամով (մոտ 30 ցենտով-խմբ.) ավելի էժան է»,-ընդգծեց նա։

Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի խոսնակ Անի Սմբատյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե արտադրողները տեղյակ են վերոնշյալ երեւույթի դրսեւորումների կոնկրետ դեպքերից, ապա կարող են դիմել, եւ հանձնաժողովը կուսումնասիրի դրանք:

Ստեփանյանն այդ կապակցությամբ նշեց, որ նման երեւույթ նկատվել է նաեւ այս տարվա օգոստոսին, եւ այն ժամանակ արտադրողները դիմել են մրցակցության պաշտպանության հանձնաժողովին։ Դրանից հետո սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջամտությամբ եւ 10 օրվա ընթացքում վերահսկողության ուժեղացմամբ խնդիրը լուծվեց։

«Հիմա ամեն ինչ կրկնվում է։ Մի քանի օր առաջ կրկին դիմեցինք սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, որտեղ հավաստիացրեցին, որ ստուգում կանցկացնեն։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին նույնպես պատրաստվում ենք դիմել»,-եզրափակեց նա։ 

Արամ Դանիելյան  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ