«Արարատցեմենտ» գործարանի մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել ՀՀ զինանշանը։ Տեսանյութն իր էջում տեղադրել է գործարանի կառավարիչ-տնօրեն Դավիթ Գևորգյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 6–ին ձերբակալվել, ապա կալանավորվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նրան պատկանող ընկերություններում խուզարկություններ իրականացվեցին, որից հետո դռները կապարակբքվեցին։

10 օր անց Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվեց է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը: