News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Թուրքիայում համընդհանուր ընտրությունների հետաձգումը չի նշանակում, որ դրանք կլինեն արտահերթ։ Այս մասին հայտարարել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը։

Թուրքիայում հերթական համընդհանուր ընտրությունները՝ միաժամանակ նախագահական եւ խորհրդարանական, ծրագրվում են 2023 թվականի հունիսի 18-ին։ Ավելի վաղ նախագահ Ռեջեփ Էրդողանը հնարավոր էր համարել ընտրություններն անցկացնել ավելի շուտ՝ «հաշվի առնելով սեզոնային պայմանները»։

«Մենք ասել ենք՝ «մենք կարող ենք մի քիչ տեղափոխել», բայց դա չի նշանակում արտահերթ ընտրություններ։   Ներկայումս աշխատանքներ են տարվում, եւ դրանց մասին  կհաղորդենք հանրությանը, երբ հստակեցնենք ամսաթիվը»,-Չելիքի խոսքը մեջբերում է Hürriyet թերթը։

Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունը ավելի վաղ ձեւավորել էին «Ժողովրդի դաշինք»: Թուրք ազգայնականների առաջնորդ Բահչելին հայտնել է, որ նախագահ Էրդողանն առաջիկա ընտրություններում լինելու է «Ժողովրդի դաշինքի» թեկնածուն։ Ընդդիմությունը դեռ թեկնածու չի հայտարարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քըլըչդարօղլուն, եթե նախագահ ընտրվի, մտադիր է սառեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները
Չեւիքյոզը նշել է Քըլըչդարօղլուի մտադրությունների մասին...
Հարցումները ցույց են տվել, որ Էրդողանը ընդդիմության առաջնորդ Քըլըչդարօղլուից հետ է մնացել 10 տոկոսով. DM
Alf Research ընկերության կողմից մարտի 6-7-ին անցկացված հարցումը ցույց է տվել, որ Քըլըչդարօղլուն առաջիկա ընտրություններում կարող է հավաքել ձայների 55,1 տոկոսը, իսկ Էրդողանը՝ 44,9 տոկոսը․․․
Էրդողանը հայտարարել է, որ նախընտրական քարոզարշավը վարելու է առանց երաժշտության  
Էրդողանը ուրբաթ օրը հրամանագիր է ստորագրել երկրում համընդհանուր ընտրությունները մայիսի 14-ին նշանակելու մասին ․․․
Էրդողանը Թուրքիայում ընտրությունների անցկացման մասին հրամանագիր է ստորագրել
Նշվում է, որ քվեարկությունը տեղի կունենա մայիսի 14-ին․․․
Թուրքիայում երկրաշարժերից տուժածները վերանայում են Էրդողանին իրենց լոյալության հարցը. Reuters
Էրդողանը երկրաշարժերից առաջ ընտրողների ավելի մեծ աջակցություն ուներ...
Քըլըչդարօղլուն քրդերի ձայների հաշվին կարող է հաղթել Թուրքիայի ընտրություններում. քաղաքագետ Սեզեր
Քեմալ Քըլըչդարօղլուն կարող է հաղթել նախագահական ընտրություններում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ