News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ընտրությունները նշանակվել են մայիսի 14-ին, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Դուք առաջին անգամ կքվեարկեք մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում»,- ասել է Էրդողանը Բուրսայում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է հեռուստատեսությամբ։

Ավելի վաղ Hurriyet թերթը, հղում տալով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Էրդողանը կարող է մարտի 10-ին հրամանագիր ստորագրել՝ ընտրությունների օրը նշանակելու մայիսի 14-ին։ Էրդողանի լիազորությունները բավարար են հրամանագրից 60 օր հետո խորհրդարանը ցրելու եւ արտահերթ ընտրություններ նշանակելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ