News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օրերս Նիդերլանդների «Լուսավոր Ապագա» հիմնադրամը երիտասարդների փոխանակման իր հերթական միջազգային նախագիծն իրականացրեց Հայաստանում՝ միջմշակութային հաղորդակցություն թեմայով։ «Ավանդական երաժշտություն և պար՝ հետքովիդային սթրեսը հաղթահարելու համար» խորագրով այս երիտասարդական միջազգային նախագիծն իրականացվեց Բյուրականի «Ամբերդ» հյուրանոցում՝ Եվրոպական Միության բարձր հովանու ներքո:

Եվրոպայից և հարևան երկրներից (Ֆրանսիա, Իտալիա, Նիդերլանդներ, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Վրաստան, Հունաստան) Հայաստան ժամանած երիտասարդները հագեցած ծրագրի շրջանականերում կարողացան ստանալ նոր գիտելիքներ, բացահայտեցին հետաքրքիր փաստեր միմյանց մշակույթների մասին, ունենցան փորձի փոխանակում՝ սովորեցնելով միմյանց իրենց ազգերի պարեր ու երգեր։ Ծրագրի նպատակը ոչ-ֆորմալ մեթոդների կիրառման արդյունքում զարգացնել գիտելիքներն ու փորձը՝ միջմշակութային հաղոդակցության ոլորտում, հնարավորություն ընձեռել հայ և այլազգի երիտասարդներին համագործակցել և միասին զարգացներ գիտելիքներ տարբեր ազգերի մշակույթների մասին, ինչպես նաև՝ այցելել Հայաստան և ծանոթանալ մեր պատմությանն ու մշակույթին:

Ծրագրի ընթացքում մասնակից յոթ երկրների պատվիրակությունները/մասնակիցները հանդիպումներ ունեցան տարբեր ոլորտներից հատուկ հյուրերի։ Երևանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն Մանվել Խաչատրյանը ծրագրի հյուրն էր. նա արտասահմանցի և տեղացի հայ երիտասարդների հետ բեմադրեց Թումնյանի «Կիկոսի Մահը»։

Հատուկ հյուրերի շարքում էին նաև Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը և Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը (Տ.Բալայանը կապ էր հաստատել տեսազանգի միջոցով, քանի որ այդ պահին գտնվում էր Նիդերլանդներում)։

Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը ունկնդրեց հույն պատվիրակության բեմադրած պարերը, այնուհետև հետաքրքիր քննարկում ունեցավ օտարազգի երիտասարդների հետ։  Նա նշեց, որ սա արդեն երկրորդ նախագծի շրջանակում է, որ համագործակցում է նիդերլանդների «Լուսավոր Ապագա» հիմնադրամի հետ,։ Սխերմերսը պատմեց, թե ինչպիսի մշակութային տարբերություններ է հասցրեկ նկատել Հայաստանի և Նիդերլանդների միջև, ինչպես նաև քննարկեց, թե ինչպես այս կամ այն մշակությանին տարբերությունները կարող են օգնել կամ խանգարել իր գործում։ Նա նաև ժպիտով պատմեց, որ Հաըաստանում հասարակական վայրերում հաճախ շփոթվում է, քանի որ՝ ի տարբերություն Նիդերլանդների, որտեղ մարդիկ քայլում են մի գծով՝ մի ուղղությամբ և մյուս գծով՝ հակառակ ուղղությամբ, Հայաստանում հետեոտների հոսքը փողոցներում քաոտիկ է, ինչի արդյունքում նա հաճախ շփոթվում է, թե ոնց շրջանցի կամ առաջ գնա, որ ոչ մեկի չխանգարի։

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի հետ «Լուսավոր Ապագան» տարիներ շարունակ ևս ունի ակտիվ համագործակցություն (նույնիսկ վերջերց համատեղ ծրագիր էին իրակակնացրել և նիդերլանդական հայտնի գրադարաններից մեկում բացել էին հայկական գրքերի անկյուն)։ Տ.Բալայանը պատմեց, թե ինչպես է իր գլխավորությամբ ՀՀ դեսպանությանը հաջողվում ներկայացնել հայկական մշակույթը Նիդերլանդներում։ Ինչպես նաև նա խոսեց հայերի և հոլանդացիների մշակությանին նմանությունների ու տարբերությունների մասին։ Երկու դեսպաններն ուրախ էին միմյանց հանդիպել. դեսպան Նիկո Սխերմերսը նշեց, որ դեսպան Տիգրան Բալայանը Նիդերլանդներում գործող իր ճանաչած ամենաակտիվ դեսպաններից է։

Մշակութային այս ծրագրի ղեկավար Մարիամ Կիրակոսյանը և թրեյներ Նանե Սերոբյաը փաստեցին, որ մասնակիցները բարձ են գնահատել ծրագրի ընթացքում իրենց զարգացրած նոր գիտելիքները։ «Օրինակ, հունաստանից մի մասնակից՝ Պետրոն, ասաց, որ նախկինում մասնակցել է նմանատիպ 10 նաախագծի եվրոպական տարբեր երկրներում, սակայն այս մեկն իր համար ամենահիշարժնանն է լինելու», - նշեց «Լուսավոր Ապագա» տնօրեն Մարիամ Կիրակոսյանը։

 Ծրագրի թրեյներ Նանե Սերոբյանի խոսքով, օտարազգի և հայ երիտասարդները միմյանց սովորեցրել են իրենց ավանդական երգն ու պարը, իսկ Երևան այցելեու օրը միասին պարել են Հյուսիսային պողոտայում՝ հայկական երաժշտության ներքո։ Հայկական խմբի մասնակիցների կարծիքով՝ նմանատիպ նախագծերը նպաստում են ոչ միայն տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդների գիտելիքների զարգացմանը, այլ նաև լավագույնս են ներկայացնում մեր երկիրը և նոր հնարավորություններ ստեղծում մասնակից երիտասարդների համար Եվրոպական և հայրևան երկրներում։

«Լուսավոր Ապագան» նմանատիպ նախագիծ՝ PR և Մարկեթինգ թեմայով կիրականացվի այս տարվա նոյեմբեր ամսին Հայաստանում։ Հայաստանաբնակ երիտասարդները ներգրավվելու համար կարող են կապվել ընկերության ներկայացուցիչների հետ՝ www.brightfuturenl.com, [email protected], կամ հետևել ընկերությանը սոց. հարթակներում՝ Bright Future Foundation (Facebook), @brightfuturenl (Instagram). 

Տպել
Ամենաշատ