Տեւական դադարից հետո Ռոբերտ Քոչարյանը նախօրեին «Կոնգրես» հյուրանոցում «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորների հետ նիստ է արել, սակայն ֆրակցիայի կեսից ավելին հրավիրված չի եղել, իսկ ներկաները երեկ հրաժարվում էին մանրամասներ հայտնել: Այս մասին գրում է «րապարակ» օրաթերթը:

Ագնեսա Խամոյանը նշեց, որ ընթացիկ հարցեր են քննարկվել, արտառոց ոչինչ չի եղել։

Մինչդեռ համառ լուրեր են տարածվում, թե Ռոբերտ Քոչարյանը մտադիր է գերդաստանով հեռանալ Հայաստանից: Նրա կրտսեր որդին որոշել է ընտանիքով ԱՄՆ տեղափոխվել` նրա երեք զավակները ԱՄՆ-ում են ծնվել, իսկ մյուսները՝ Հունաստան։

Թերթի աղբյուրն ասում է, որ անգամ բիզնեսներն են տեղափոխում արտերկիր` որը հնարավոր է։ Ռ․ Քոչարյանի գրասենյակից երեկ համառորեն չպատասխանեցին մեր զանգերին

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ՝ այստեղ: