News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մի քանի ամիս տեւած վերանորգման աշխատանքների ավարտից հետո Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ նիստերի դահլիճի եւ մի քանի այլ սենյակների վերաբացման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ում նախաձեռնությամբ էլ ծրագիրն իրականացվել է։

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ կառուցումից ի վեր, այսինքն՝ 1955թ. հետո, շենքը չի հիմնանորոգվել, եւ միայն Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով այս տարվա գարնան վերջից հնարավոր եղավ ինչ-որ չափով կարգի բերել շենքի առանձին հատվածները։

«Սա նախագահի կողմից գիտությանը ցուցաբերած ուշադրության վառ ապացույցն է։ Այս տարվա ընթացքում սա նրա երկրորդ այցն է ԳԱԱ։ Մենք հրավիրել ենք նրան՝ տեսնելու իր նախաձեռնության արդյունքները»,- նշեց ԳԱԱ նախագահը։

Հավելելով, որ ինքն ընդհանրապես տեղյակ չէ, թե որքան գումար է ծախսվել վերանորոգման համար, Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ իրենք հոգացել են միայն ջեռուցման համակարգի տեղադրման ծախսերը։

Տպել
Partner news