News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը հակաարտող կողմերին կոչ է անում բացառել զոհերը խաղաղ բնակչության շրջանում և դադարեցնել արդյունահեղությունը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Կապված Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության կտրուկ սրման հետ, հակամարտող կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, դադարեցնել ռազմական գործողությունները և զոհերը բացառել խաղաղ բնակչության շրջանում», - նշել են նախարարությունում։

Բացի այդ Մոսկվան կոչ է անում անհապաղ վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հարցում ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը և դադարեցնել հակամարտությունը։

«Այժմ կարևորը անհապաղ վերադառնալն է 2020-2022 թվականների ընթացքում ձեռք բերված եռակողմ համաձայնությունների խմբի կատարմանը, որտեղ նշված են ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման բոլոր քայլերը, դադարեցնել զինված հակամարտությունը և անել հնարավորը Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման համար»,- ասված է հաղորդագրությունում։

Գերատեսչությունը նշել է, որ Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս ճանաչելը փոխել է ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված հայտարարության պայմանները։

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճակատագրի վրա արմատապես ազդել է պաշտոնական Երևանի կողմից 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացված գագաթնաժողովների ընթացքում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելը։ Սա փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց հիման վրա ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հայտարարությունը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի դիրքը», - ասել են նախարարությունում։

ԱԳՆ-ն նաև հաղորդել է, որ ռուս խաղաղապահները օգնություն են ցուցաբերում Ղարաբաղի խաղաղ բնակչությանը, այդ թվում նաև բուժօգնության և տարհանման հարցերում։

«Ռուս խաղաղապահ զորակազմը այս ժամերին օգնություն է ցուցաբերում խաղաղ բնակչությանը (Լեռնային Ղարաբաղի -խմբ․), այդ թվում՝ բուժօգնության հարցում, զբաղվում տարհամնամբ», - նշել է գերատեսչությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վաշինգտոնը շարունակում է Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորել հասնել երկարաժամկետ խաղաղության. Միլլեր
Վաշինգտոնը շարունակում է երկարատեւ խաղաղության կոչ անել...
Արցախում սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով 181 զինծառայող ճանաչվել է զոհված, 11-ը՝ անհետ կորած
Հիմնադրամից վստահեցնում են՝ դիմումները Պաշտպանության նախարարությունից...
«Հրապարակ». Պատերազմի ժամանակ վնասված տեխնիկայի գումարը նոր են փոխհատուցում
Ըստ նախագծի՝ խոսքը 52 ֆիզիկական ու իրավաբանական անձի պատկանող 52 տրանսպորտային միջոցի մասին է...
Մեծ Բրիտանիային քննադատել են Ադրբեջանի վիճելի տարածքները վերականգնելու՝ ընկերություններին ուղղված ակնհայտ կոչի համար
Մեծ Բրիտանիային քննադատել են...
Վերջին 1 տարում հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի քանակը նվազել է, բայց մարտահրավերները մնում են․ Ստեֆանո Տոմատ
Վերջերս տեղի ունեցած ապատեղեկատվության արշավները ԵՄ դիտորդական առաքելության դեմ ընդգծում են այն դժվարին միջավայրը, որում ԵՄ առաքելությունը…
Ադրբեջանը խաղաղության չի պատրաստվում, այլ՝ Հայաստանի հետ պատերազմի. Արտակ Բեգլարյանը՝ National Journal-ին
Արցախի կառավարությունը ներգրավված չէ որոշումների կայացման գործընթացում. Մեր կարծիքը ոչ ոք չի հարցնում...
Ամենաշատ