Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում տարհանել են ավելի քան 2 հազար խաղաղ բնակիչների, բոլորին տրամադրվել են ժամանակավոր բնակության վայրեր, բժիշկները օգնություն են ցուցաբերում վիրավորներին։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ին։

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է ամենավտանգավոր շրջաններից տարհանել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը և տուժածներին բուժօգնություն ցուցաբերել։ Ընդհանուր առմամբ տարհանվել է ավելի քան 2 հազար խաղաղ բնակիչ, որից 1049-ը երեխաներ են։ Տարհանված բոլոր բնակիչներին տրամադրվում են ժամանակավոր կացարաններ և տաք սնունդ: Բացի այդ, տուժած բնակիչներին օգնություն են ցուցաբերել հատուկ բժշկական ստորաբաժանման բժիշկները։

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. 30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի պահպանմանը։

Նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ժամը 12:00-ից ռուսական խաղաղապահ զորախումբը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմից արձանագրել է հրադադարի խախտման բազմաթիվ փաստեր։