News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Մայր Աթոռը խորապես մտահոգված է օրերս Երևանի սինագոգի հրկիզման փորձի միջադեպի մասին տեղեկությամբ։ Կրոնական հաստատությունների և պաշտամունքի վայրերի նկատմամբ որևէ տեսակի ոտնձգություն դատապարտելի է և չի կարող արդարացվել որևէ հանգամանքով կամ իրադրությամբ։ Այդ մասին ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենի պաշտոնակատար Տեր Համբարձում քահանա Դանիելյանը՝ ի պատասխան NEWS.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Երևանում հրեական սինագոգի դռները հրկիզելու փորձը:

«Կրոնական այլատյացությունն ու անհանդուրժողությունը մերժելի են, և երբևէ տեղ չեն գտել մեր հասարակության մեջ։ Մեր ազգը հարուստ փորձառություն ունի ապրելու այլ կրոնների և մշակույթների միջավայրում, աշխարհի զանազան երկրներում և դարեր շարունակ խաղաղ գոյակցել ու համագործակցել է տարբեր ժողովուրդների հետ։ Հուսով ենք, որ կատարվածի առնչությամբ իրավապահ մարմինները կշարունակեն անհրաժեշտ քայլերը ձեռնարկել և ցավալի այս միջադեպը որևէ կերպ չի ներազդի Հայաստանում հրեական համայնքի հոգևոր կյանքի ու ապահով կեցության վրա»,- նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ. Գարեգին Երկրորդ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշել են համբարձման տոնը...
Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան
Մայիսի 9-ը մեր տոնն է, մեր ժողովդի հաղթանակի օրն է…
Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան
Նրանք քաղաքականությամբ զբաղվելու գայթակղությունը վեր դասեցին հոգևոր...
Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր սիրտը հուզում են նույն մտահոգություններն ու ցավերը, որոնք ալեկոծում են հոգիները հայրենիքի ծանր մարտահրավերներով...
Մայր Աթոռի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցները այցելել են «Հաղթանակ» զբոսայգի (ֆոտո)
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ...
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Ի գիտություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով…
Ամենաշատ