News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվում է տեսանյութ, իբրեւ թե ադրբեջանցի «ռազմական փորձագետ» Թելման Գասիմովի Երեւան գաղտնի այցի մասին: 

Minval.az-ին տված հարցազրույցում Գասիմովը պնդում է իրեն հաջողվել է առանց  խոչընդոտի ներթափանցել Հայաստանի  մայրաքաղաք եւ այցելել այն շենքը, որում, նրա պնդմամբ, ինքը ապրել է ժամանակին:

Կադրերում երեւում է նաեւ շենքի մուտքը, տարբեր բնակիչների փակ դռներ, որտեղ Գասիմովի պնդմամբ  ապրել են նրա նախկին հարեւանները: Գասիմովը նաեւ տարբեր բնակիչների անուններ է հնչեցնում:

Նշենք, որ տեսանյութում հնչող խոսքը մասամբ հայերեն է: Ով  եւ երբ է նկարել տեսանյութը իրականում առայժմ հայտնի չէ:

NEWS.am-ը այս առնչությամբ մեկնաբանություն է խնդրել ԱԱԾ-ից, պատասխան դեռ չկա:

Թելման Գասիմովը Լաչինի միջանցքը փակած այսպես կոչված «բնապահպաններից» մեկն է:

Ըստ «Թաթոյան» հիմնադրամի հրապարակած տեղեկությունների՝ Քասիմովը հայատյաց զինվորական է, ռազմական հատուկ հետախուզական ծառայության սպա։ Վերջինս իր սոցիալական էջերում հրապարակում է նկարներ՝ ցուցադրելով իր կապը «Գորշ գայլեր» ահաբեկչական-ազգայնական խմբի հետ։ Քասիմովը նաեւ լուսանկար է հրապարակել հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանած Ռամիլ Սաֆարովի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ