News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

ՌԴ արդարադատության նախարարությունը «Ազատություն ռադիո Եվրոպա/Ազատություն ռադիո» կորպորացիան մտցրել է անցանկալի կազմակերպությունների ցուցակում։ Ինչպես վկայում են գերատեսչության կայքի տվյալները, այսպիսի որոշում գլխավոր դատաախզությունն ընդունել էր դեռեւս փետրվարի 2-ին։

Օտարերկրյա գործակալների ցուցակում «Ազատությունը» մտցվել է 2017-ից։ Այդ ժամանակվանից ԶԼՄ-ն բազմիցս տուգանվել է, հիմնականում «օտարերկրյա գործակալ» մակնիշավորման բացակայության պատճառով։ «Ազատություն ռադիոյին» ընդհանուր առմամբ ներկայացվել է 1 մլրդ ռուբլին գերազանցող տուգանք։

2023թ. հոկտեմբերին Կազանում բռնել են «Ազատություն ռադիոյի» թաթարա-բաշկիրական ծառայության խմբագիր Ալսու Կուրմաշեւային։ Ավելի ուշ Կազանի դատարանը ձերբակալել է նրան «օտարերկրյա գործակալ» գրվելու պարտականությունից խուսափելու համար։ Իսկ դեկտեմբերին հայտնի է դարձել, որ նրա դեմ հարուցվել է նոր քրեական գործ «Ոչ պատերազմին» գրքի համար։ Ռուսական բանակի մասին «քաղաքական ատելության մոտիվներով ֆեյքերի» տարածման գործով նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում։

«Ազատություն ռադիո Եվրոպա/Ազատություն ռադիոն» միջազգային մեդիա-կորպորացիա է, որն ամեն տարի դրամաշնորհներ է ստանում ԱՄՆ Կոնգրեսից, ամերիկյան օրենքները պաշտպանում են նրա անկախությունը։

Կորպորացիայի կառուցվածքի մեջ են մտնում տարածաշրջանային բազմաթիվ ծառայություններ տարբեր լեզուներով, այդ թվում «Настоящее время» հեռուստաալիքը։

«ԶԼՄ-ների իրավունքների պաշտպանության հիմնադրամ» կենտրոնը (օտարերկրյա գործակալների ցուցակում է) նշել է, որ առաջին դեպքն է, երբ «անցանկալի» կազմակերպությունների ցուցակ է մտցվել մեդիա-կորպորացիա, որն ասոցիացվում է օտարերկրյա պետության հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ