Կիև են ժամանել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայացուցիչները՝ ամերիկացի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ միաժամանակ։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը, տեղեկացնում է «Европейская правда»-ն։
«Կիևում են գտնվում նաև մեր եվրոպացի գործընկերների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայացուցիչները։ Բոլորս միասին աշխատում ենք Ուկրաինայի համար արդար և կայուն խաղաղության հասնելու համար», — գրել է Բուդանովը։
Կիրակի օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցություններ է սկսել Ուիթքոֆի և Քուշների հետ, որոնք առաջին անգամ են ժամանել Ուկրաինա։ Նախօրեին ամերիկացի ներկայացուցիչները Մոսկվայում երեքժամյա հանդիպում էին անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Սպիտակ տան տվյալներով, Ուիթքոֆի և Քուշների բանակցությունները Ռուսաստանի առաջնորդի հետ բովանդակալից են եղել։ Վաշինգտոնը հայտարարել է, որ կողմերը քննարկել են հետագա քայլերի կոնկրետ ծրագրեր, որոնց մասին նախատեսվում է հայտարարել առաջիկա շաբաթներին։




























