News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության զարգացման, առողջ և անվտանգ բերք ստանալու կարևոր նախապայմաններից մեկը բույսերի պաշտպանության միջոցառումների պատշաճ կատարումն է, ինչը ենթադրում է նաև պեստիցիդների օգտագործում։ Սակայն բարձր կենսաբանական արդյունավետություն ունեցող բարձրորակ պեստիցիդի առկայությունը դեռ բավարար չէ ցանկալի արդյունք ստանալու համար։

ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից բուսական ծագման մթերքներում պեստիցիդների մնացորդային նյութերի մոնիթորինգային ծրագրի շրջանակներում իրականացված լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով՝ Հայաստանի Հանրապետությունում աճեցված մշակաբույսերում հայտնաբերվել են պեստիցիդների մնացորդային նյութերի սահմանային թույլատրելի քանակության գերազանցման դեպքեր:

Այսպես՝ 2019 թվականին 13 մշակաբույսերի հետազոտությունները ցույց են տվել, որ պեստիցիդների 10 տեսակի ազդող նյութերի քանակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի չափաբաժինը խնձորի, դեղձի, ծիրանի, խաղողի, կեռասի, սալորի, ծիրանի, լոլիկի, վարունգի, տաքդեղի, սմբուկի, ձմերուկի, կարտոֆիլի, սեխի, ոլոռի և լոբու նմուշներում։

Առավել խնդրահարույց է եղել խաղողը, որի նմուշներում, ազդող նյութերի պարունակության նկատմամբ փորձաքննությունների արդյունքում, արձանագրվել է շեղման 24 դեպք: Մյուսը խնձորն է, որի նմուշներում արձանագրվել է շեղման 15 դեպք, ինչպես նաև սալորը, որի բոլոր նմուշներում արձանագրվել են շեղումներ թիրախային բոլոր ցուցանիշներից:

2021 թվականի 14 մշակաբույսի ուսումնասիրություններով՝ պեստիցիդների արդեն 34 ազդող նյութի ավելցուկ է հայտնաբերվել: Սա ֆերմերների և հողօգտագործողների կողմից վարվող ոչ ճիշտ գյուղատնտեսության արդյունք է։

Մնացորդային նյութերի գերազանցումից խուսափելու համար խիստ կարևոր է պեստիցիդների ճիշտ, տեղին, ժամանակին և սահմանված քանակով օգտագործումը, ինչպես նաև՝ դրանց սպասման ժամկետների պահպանումը։ Այդ պայմանները հստակ սահմանվում են տվյալ պեստիցիդի մակնշմամբ և ուղեկցող հրահանգներով:

Հողօգտագործողները պետք է հստակ որոշեն բույսերի վնասակար օրգանիզմի տեսակը, զարգացման փուլը, դրանով վարակվածության աստիճանը, պեստիցիդի ընտրությունը կատարեն ժամանակին և ճիշտ չափաքանակով, օգտագործեն համապատասխան եղանակային պայմաններում։ Նշված անհրաժեշտ գործողություններից որևէ մեկը ոչ պատշաճ կամ սխալ կատարելու դեպքում պեստիցիդի արդյունավերտությունը խիստ ընկնում է՝ ընդհուպ մինչև զրոյական արդյունք։

Տեսչական մարմնի բուսանաիտարիայի ոլորտի մասնագետները պատրաստ են տրամադրել խորհրդատվություն և այլ մասնագիտական աջակցություն, ուստի հորդորում ենք, հարցերի առաջացման դեպքում դիմել ՍԱՏՄ համապատասխան մարզային կենտրոն կամ  զանգահարել թեժ գծի 118 անվճար հեռախոսահամարով:

Անհրաժեշտ է գիտակցել, որ պեստիցիդների սխալ կիրառման դեպքում բուսական ծագման սննդամթերքում մնացորդային նյութերի քանակները կարող են գերազանցել թույլատրելի շեմը՝ այն դարձնելով մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Ամենաշատ