News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 13
Տեսնել լրահոսը

Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի փոխտնօրենները, որոնք երեկ միաժամանակ պաշտոնից ազատման դիմումներ էին ներկայացրել տնօրեն Նվարդ Հովսեփյանին, պնդում են, որ անձնական խնդիր չունեն վերջինի հետ։

«Խնդիրն այն մեթոդներն են, որոնցով նա համակարգում է դպրոցը և վերջին շրջանում դպրոցում տիրող, մեղմ ասած, քաոսային իրավիճակը»,- NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են փոխտնօրենները:

Տնօրենի խոսքով՝ նախքան ծնողների գալը դպրոցում մանկավարժական խորհրդի նիստ էր տեղի ունենում, որի ժամանակ էլ նույն հարցն էր քննարկվում: Փոխտնօրենների դիմումները դեռևս մակագրված չեն տնօրենի կողմից:

Հիշեցնենք, որ նախօրեին Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի բակում աշակերտների ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում և հանդիպում էին պահանջում տնօրեն Նվարդ Հովսեփյանի հետ: Ծնողները նշում էին, որ նոր տնօրենի՝ գործունեության 1,5 տարում տասնյակ ուսուցիչներ են  սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել աշխատանքից: Երեկ էլ երեք փոխտնօրեններն են միաժամանակ ազատման դիմում ներկայացրել:

«Դպրոցը քանդվում է, ուսուցիչները հեռանում են». Երեւանի թիվ 130 դպրոցի աշակերտների ծնողների բողոքի ակցիան

Տպել
Ամենաշատ