News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Կիրանց գնացող ճանապարհի Սարիգյուղի հատվածում ոստիկանները փակել են ճանապարհը և թույլ չեն տալիս Կիրանցի բնակիչներից բացի այլ մարդկանց մուտքը: Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Կիրանցից:

Նշենք, որ քիչ առաջ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ պատգաավոր Գառնիկ Դանիելյանը կմեկնի Կիրանց` բնակիչների կողքին լինելու:

Հիշեցնենք, որ կիրանցեցիները շուրջ չորս ժամ է փակ են պահում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը: Նրանք դժգոհում են երեկ հրապարակված սահմանազատման արդյունքներից:

Ավելի վաղհ հայտնել էինք, որ գյուղացիների հետ բանակցելու էր եկել Տավուշի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը, որ խորհուրդ էր տալիս ճանապարհը փակելու փոխարեն հանդիպել Տավուշի մարզպետի հետ և ստանալ հուզող հարցերի պատասխանները:

Գյուղացիները հրաժարվեցին բացել ճանապարհը և մարզպետի հետ հանդիպել այլ վայրում, ասելով, որ Հայկ Ղալումյանը կարող է գալ և իրենց հետ հանդիպել հենց ճանապարհի փակ հատվածում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները հավաքվել են Կիրանցի գյուղապետարանի մոտ, և քննարկում են հետագա անելիքները:

Նշենք, որ մամուլի տեղեկություններով, այսօր վաղ առավոտից ԱԱԾ–ից եկել են գյուղ՝ հասկանալու համար, թե ըստ քարտեզների՝ բնակիչներից ում տունն է անցնելու Ադրբեջանին։

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահները կտեղակայվեն առաջիկա 8-9 օրերի ընթացքում։ Կիրանցի առավել զգայուն հատվածում սահմանապահները կտեղակայվեն ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման։ Փաշինյանի խոսքով, Կիրանցում կան խնդիրներ, որովհետև կողմերը որդեգրել են «սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ