News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Էդրիեն Ուոթսոնն արձագանքել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա դրված վետոյին։

«Մենք ուրախ ենք տեսնել, որ նախագահ Զուրաբիշվիլին հավատարիմ է Վրաստանի եվրաատլանտյան ապագային՝ վետո դնելով օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա։ Մենք կոչ ենք անում խորհրդարանի անդամներին ցուցաբերել նույն քաջությունը և չչեղարկել նրա վետոն», - ասվում է Սպիտակ տան խոսնակի հայտարարության մեջ:

Ավելի վաղ վետոյի մասին լուրին արձագանքել էր Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

Ըստ նրա, թափանցիկության օրենքի վրա Վրաստանի նախագահի դրած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս։

«Ներկայիս տեսքով օրենքը չի համապատասխանում ԵՄ արժեքներին և ուղուն։

Ես կոչ եմ անում Վրաստանի բոլոր քաղաքական գործիչներին և առաջնորդներին օգտագործել այս հնարավորությունը և ապահովել, որ Վրաստանը մնա եվրոպական ճանապարհին, որին աջակցում է ժողովուրդը»,- հայտարարել է Միշելը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ վետո է դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։

«Այս օրենքը որևէ փոփոխության կամ բարելավման ենթակա չէ, հետևաբար դրա վրա շատ պարզ վետո է դրվում։ Այս օրենքը պետք է չեղյալ համարվի»,- հայտարարել է նախագահը։

Վերջերս Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Օրինագծին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 30-ը։ Օրենքը լայնածավալ բողոքի ցույցեր է առաջացրել ողջ երկրում:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ