News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

ՀՀ-ի վարելահողերի միայն 49,5%-ն է մշակվում, այս ուղղությամբ ծրագրեր են իրականացվում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, հրավիրված ասուլիսին ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանը։

Նա նշեց, որ այդ ուղղությամբ իրականացվում են պետական աջակցության ծրագրեր չմշակվող հողերը մշակելի դարձնելու համար։

Փոխնախարարի խոսքով՝ տարեցտարի մշակվող հողատարածքների թիվը մեծանում է․ «Գարնանացանի մեր աջակցության ծրագիրը ևս դա է վկայում, որ 14 հազար հեկտարից ավելի մշակված հողատարածքներ կունենանք»։

Ամփոփելով արդյունքները՝ Էկոնոմիկայի փոխնախարարն ասաց․ «Առատ տեղումները որոշակի խնդիրներ առաջացրին գյուղատնտեսության ոլորտում։ Վերջին տարիներին պետական աջակցությունը գյուղատնտեսության ոլորտում աննախադեպ է եղել իր ծավալներով․ ընդգրկել է ավելի շատ ոլորտներ և ուղղություններ։ Պետական աջակցությունն ընդգրկել է անասնաբուծության, բուսաբուծության, անասնաբուժության և մի շարք այլ ոլորտներ։

Պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հիմնվել է 50-ից ավելի անասնաշենք, համարակալվել և հաշվառվել է ՀՀ խոշոր եղջերավոր կենդանիների ամբողջ գլխաքանակը և 2024 թվականի բյուջեն կազմում է 155 և 4 մլն դրամ։ Տարեկան իրականացվել ու իրականացվում է կենդանիների և մարդկանց համար ընդհանուր համարվող հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ։ 2024-ին նախատեսվում է իրականացնել շուրջ 5,2 մլն կանխարգելիչ, 890 հազար ախտորոշիչ միջոցառումներ, որոնք արդյունքում մեր երկրում ապահովվում է կայուն անասնահամաճարակային իրավիճակ։ 2024-ի բյուջեն կազմում է 2,4 մլրդ դրամ։ Տավարաբուծության և ոչխարաբուծության զարգացման ծրագրերի շրջանակներում 2019-24թթ․ Հանրապետություն է ներկրվել խոշոր եղջերավոր 2450 կենդանի, մանր եղջերավոր՝ 1800 գլուխ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը փորձեց համոզել, որ գյուղերի դպրոցները փակելով, դրանք չեն փակում, այլ նոր դպրոցներ են կառուցում
Դռները բացեց նաև Եղեգիսի նորակառույց կրթահամալիրը. Որոշ շինարարական թերություններ նկատվեցին...
Փաշինյանը փորձեց համոզել, որ գյուղերի դպրոցները փակելով, դրանք չեն փակում, այլ նոր դպրոցներ են կառուցում
Դռները բացեց նաև Եղեգիսի նորակառույց կրթահամալիրը. Որոշ շինարարական թերություններ նկատվեցին...
Վատ շինարարի ձեռքը տառապում ենք. ոչ էլ կարում ենք ժամանակին խզենք, ասում ենք՝ լավ, հլը  մի հատ էլ փորձենք. Փաշինյան
Ելփին բնակավայրում սուբվենցիոն ծրագրով կառուցվում է մանկապարտեզ...

Արենիում շուրջ 2 կիլոմետր ճանապարհ է հիմնանորոգվում տուֆով. Դա կոլորիտ է տալիս. Փաշինյան (վիդեո)
Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է մոտ 500 մլն դրամ...
Ամենաշատ