Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը  այսօր Գազայի հատվածի կենտրոնական Նեցարիմ միջանցք այցելության ժամանակ խոստացել է, որ Իսրայելը կսպանի պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարին և նրա եղբորը՝ Մուհամադին, գրում է Times of Israel-ը։

«Մենք կհասնենք Մուհամադ Սինվարին, ինչպես նաև Յահյա Սինվարին: Ով հակառակն է մտածում, թող Մարուան Իսային և Մուհամմադ Դեյֆին նայի՝ նրանք էլ կարծում էին, որ իմունիտետ ունեն, բայց այսօր նրանք մեզ հետ չեն, նրանք իրենց սխալն արեցին։ Սինվարը նույնպես իր սխալը կանի, և մենք կիրականացնենք մեր առաքելությունը»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը։

Յահյա Սինվարը ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար է նշանակվել Թեհրանում իր նախորդի՝ Իսմայիլ Հանիեի, սպանությունից հետո։

Մուհամմադ Սինվարը ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ավագ հրամանատար է: