Ռուսաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Անատոլի Սերդյուկովն ու Սաֆար Աբիեւը, դեկտեմբերի 7-ին բանակցություններ են վարել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ռազմական ոլորտում Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխգործակցության վիճակն ու հեռանկարները, այդ թվում Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի կարգավիճակի եւ օգտագործման պայմանների մասին համաձայնագրի ժամկետը երկարաձգելու հարցը:
«Այդ հարցերի վերջնական կարգավորման համար մոտ ժամանակներս նախատեսվում է բանակցային գործընթաց սկսել: Որոշվել է ռուսական միջգերատեսչական պատվիրակություն ուղարկել Բաքու, որը կգլխավորի Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը»,- ասված է Ռուսաստանի ՊՆ հաղորդագրության մեջ:




























