Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Facebook սոցիալական ցանցում մեկնաբանել է այն հայտարարությունները, որոնք նախօրեին հնչել են Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում հանրահավաքի ժամանակ:
Ինչպես հաղորդում է «РБК»-ն, Դմիտրի Մեդվեդեւն անհամաձայնություն է հայտնել ընդդիմության կարգախոսների, հայտարարությունների եւ մեղադրանքների հետ. «Սահմանադրությամբ Ռուսաստանի քաղաքացիներն ունեն խոսքի եւ հանրահավքների ազատություն, ինչից էլ օգտվել են: Լավ է, որ ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի շրջանակում»,-գրել է ՌԴ նախագահը` ավելացնելով, որ հանձնարարել է հետաքննել ընտրություններում արձանագրված խախտումների բոլոր դեպքերը:Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում տեղի է ունեցել զանգվածային հանրահավաք, որի մասնակիցները դժգոհություն են հայտնել Պետդումայի ընտրությունների արդյունքներից:
Այն վերջին 15 տարվա ընթացքում Մոսկվայում տեղի ունեցած ամենաբազմամարդ հանրահավքն էր. ըստ կազմակերպիչների` մասնակցել է մինչեւ 150 հազ. մարդ:



























