FEMEN շարժումը տեղեկացնում է, որ Մինսկի ՊԱԿ -ի շենքի մոտ տեղի ունեցած ակցիայից հետո անհետացած օպերատորի եւ երեք ֆեմենուհիների գտնվելու վայրը առ այսօր պարզել չի հաջողվել, տեղեկացնում է interfax.ru-ն:

«Մեր աղջիկների հեռախոսները (Շեւչենկո Իննայի, Շաչկո Օքսան նայի եւ Նեմչինովա Ալեքսանդրայի, ինչպես նաեւ FEMEN-ի օպերատոր Կիտտի Գրինի) առ այսօր անջատված են»,- հայտարարել է  FEMEN-ի ներկայացուցիչ Աննան:

«Ինչպես երեկ երեկոյան ինձ հայտնել են լրագրողները, նրանք ոստիկանության կենտրոնական բաժանմունքում չեն,  հույս կա նրանց հանդիպել դատարանում, որտեղ այսօր լսելու են երեկ ձերբակալվածների գործերը: Բայց բոլորը հակված են մտածել, որ նրանք ՊԱԿ -ում են», հավելել է նա:

Ավելի վաղ ֆեմենուհիների անհետացման մասին հայտարարվել էր FEMEN շարժման  «կենդանի ամսագրում»:

Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստուհիները դեկտեմբերի 19-ին Բելառուսի ՊԱԿ-ի դիմաց բելառուսական ընդդիմության «Հրապարակ» ակցիայի հոբելյանին նվիրված միջոցառում են անցկացրել: http://news.am/arm/news/86429.html

Բելառուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ, թոփլես-աղջիկները ձեռքներին պահել են «Ապրիր, Բելառուս» կարգախոսով պաստառներ: Համաձայն լրատվամիջոցների նախնական տեղեկությունների` ակցիայի ընթացքում մի քանի լրագրողներ են ձերբակալվել, իսկ ֆեմինիստուհիները հասցրել են փախչել: