Թերթը գրում է,որ դեկտեմբերի 12-ին թմրանյութ օգտագործելու մեղադրանքով ձերբակալված «Կարտոլ» մականունով Նորիկ Միրզախանյանին օրեր անց ազատ արձակեցին: « Հիշեցնենք, որ նա Էջմիածնի քաղաքապետարանի բնակկոմունալ վարչության պետն էր եւ գեներալ Մանվելի մերձավորներից: Երեկ, այս կարճատեւ կալանքի հետ կապված, հետաքրքիր մանրամասներ իմացանք` պարզվում է, երբ ենթակաները ոստիկանապետ Վովա Գասպարյանին զեկուցել են, որ Կարտոլը հայհոյել է իրեն, նրան ձերբակալելուց հետո ոստիկանապետը ժամանել է Էջմիածին եւ ոստիկանության բաժնում անձամբ ծեծի ենթարկել իրեն վիրավորած Միրզախանյանին»,- գրում է «Հրապարակ»-ը:




























