News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի գլխավորությամբ մի խումբ մտավորականներ այսօր` հունվարի 19-ին, կմեկնեն Թբիլիսի`պարզաբանելու Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի վաճառքի հետ կապված խնդիրները: Այս մասին այսօր` հունվարի 19-ին,  լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Նրա խոսքով` այս հարցի հետ կապված իրենք  իրարամերժ տեղեկություններ են ստանում, այդ պատճառով էլ  հարցը ՀՀ վարչապետի հետ քննարկելուց հետո որոշվել է, որ պետք է մեկնեն մտավորականները: Նախարարի խոսքով` իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե տարիներ շարունակ ՀՀ կառավարությանն առաջարկվել է գնել տուն-թանգարանը: «Միայն վերջին ժամանակներում սկսվեց խոսվել այն մասին, որ այդ տարածքը վաճառվում է համապատասխան մարդկանց կողմից: Միաժամանակ հարկ է  նշել, որ ով որ ուզում է գնել, եթե չգնի այն տարածքը, որն այսօր պատկանում է Թումանյանի ընտանիքին, չի կարողանա տարածքը օգտագործել որեւէ բանի համար: Շատ կարեւոր է, որ ընտանիքը երբեւիցե չմտածի վաճառելու մասին»,–ասաց Հասմիկ Պողոսյանը: Ամփոփելով` Հասմիկ Պողոսյանը խոստացավ նորից անդրադառնալ այս հարցին պատվիրակության վերադարձից հետո, իսկ պատվիրակությունը Հայաստան կվերադառնա մի քանի օրից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը վաճառվելու է: Թբիլիսիի հայ համայնքի տարածած հաղորդագրությունում ասվում էր, որ  90-ականներին թանգարանի մի հատվածը հանձնվել է մի գործարարի, ով այսօր տուն-թանգարանը պատրաստվում է վաճառել վրաց-թուրքական «Ջեո Թուրան» ընկերությունը: Վերջինն էլ, իր հերթին, այն դարձնելու է թուրքերի համար նախատեսված հանրակացարան: Թբիլիսիի հայ համայնքի տվյալներով՝ «Ջեո Թուրանը» Թումանյանի ծոռ Ալեն Թումանյանին առաջարկել է վաճառել տուն–թանգարանի երկրորդ հարկը, սակայն մերժում է ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ