Կանադական լրատվամիջոցները հաղորդում են լրտեսության համար Ռուսաստանի դեսպանության աշխատակիցներին վտարելու մասին:
CTV News-ը հաղորդում է չորս աշխատակիցներին երկրից վտարելու մասին, որոնց շարքում են դեսպանատան ռազմական կցորդի օգնական, փոխգնդապետ Դմիտրի Ֆեդորչատենկոն է եւ կցորդ Կոստանտին Կոլպակովը:
ՌԴ-ն պաշտոնապես հաստատել է երեք աշխատակիցների մեկնումը` նշելով, որ դա կապված է աշխատանքի ժամկետների ավարտի հետ:
Կանադական իշխանությունները հրաժարվում են որեւէ մեկնաբանություն տալ:
Հունվարին Կանադայում Ռուսաստանի օգտին լրտեսության անելու մեղադրանքով ձերբակալվել է Ռազմածովային ուժերի սպա Ջեֆրի Պոլա Դելայլան: Քննության տեղեկություններով, 2007-ի հուլիսին նա գաղտնի տեղեկություններ է հաղորդել: Ոստիկանության պաշտոնական հայտարարության համաձայն, հաղորդված տեղեկությունները չեն սպառնում Կանադայի անվտանգությանը, գրում է Lenta.ru-ն:



























