Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին The Axios Show-ին հայտարարել է, որ եթե Ռուսաստանը չդադարեցնի պատերազմը, ապա Կրեմլի պաշտոնյաները պետք է համոզվեն, որ գիտեն, թե որտեղ է գտնվում ամենամոտ ռմբապաստարանը։
Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը բացահայտորեն աջակցում է իրեն՝ ռուսական թիրախներին, օրինակ՝ էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին և զենքի գործարաններին հարվածելու հարցում, եթե Ռուսաստանը հարվածի ուկրաինական էներգետիկային։ Նա նաև հավելել է, որ եթե Ուկրաինան ԱՄՆ-ից լրացուցիչ հեռահար զենք ստանա, ապա «մենք այն կօգտագործենք»։





























