News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 26
USD
511.69
EUR
609.06
RUB
6.78
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հանրային ծառայության խորհրդում այսօր` մարտի 13-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնի համար  կայացած մրցույթում բալերի անհրաժեշտ քանակ են հավաքել երկու թեկնածուներ: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հանրային ծառայության խորհրդին մոտ կանգնած աղբյուրները, մրցույթին մասնակցել են Լեզվի պետական տեսչության պետի  ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Երիցյանը, ինչպես նաեւ նրա տեղակալ Մարինե Հովեյանը եւ տեսչության լեզվի վերահսկողության բաժնի ղեկավար Եսայի Թադեւոսյանը:

Ստացված տեղեկատվության համաձայն` մրցույթի գրավոր փուլում Սերգո Երիցյանը թեստն անսխալ է հանձնել, Մարինե Հովեյանը մեկ սխալ է արել, իսկ Եսայի Թադեւոսյանը` 7:

Մրցույթի բանավոր փուլում հաղթել են ե'ւ Սերգո Երիցյանը, ե'ւ նրա տեղակալ Մարինե Հովեյանը: Իսկ թե ով կղեկավարի Լեզվի պետական տեսչությունը, կորոշի Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք, որ Սերգո Երիցյանը Լեզվի պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է 2010թ. փետրվարից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել