Հանրային խորհուրդն արդեն համաներում հայտարարելու առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այս մասին երեկ NEWS.am –ի թղթակցին հայտնել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։ Չի Ճշգրտվել միայն համաներման ենթակա խմբերի ցանկը։ Խորհրդակցությունների ընթացքում որոշ տարաձայնություններ ծագեցին խորհրդի անդամների միջեւ, եւ այդ պատճառով մենք հանրապետության նախագահին ենք փոխանցել խմբերի չհստակեցված ցուցակը, ասել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Հայաստանի Հանրային խորհուրդը համաներում անցկացնելու վերաբերյալ հանրապետության նախագահին ուղղված դիմումի նախագիծ էր մշակել։
Մինչ այդ, հունիսի 2-ին ՀՀ նախագահը Հայաստանում համաներում հայտարարելու հարցի շուրջ աշխատանքային խորհրդակցություն էր անցկացրել։ Նախագահը համապատասխան գերատեսչություններին հանձնարարել էր մինչեւ 2009թ. հունիսի 15-ը առաջարկություններ ներկայացնել համաներման պայմանների եւ իրագործման գործընթացի վերաբերյալ։



























