Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացել ըմբշամարտի ուսումնական կենտրոնների կացարանների փակման կապակցությամբ: Այս մասին հայտնում է թուրքական «Radikal» թերթը:

Թուրքիայի Սպորտի հարցերով պետնախարար Ֆարուք Օզքանը տեղեկացրել է, որ 28 նահանգների ըմբշամարտի կենտրոնների կացարանները փակվում են, քանի որ որոշ կենտրոններում հայտնաբերվել են համասեռամոլության դեպքեր: Իսկ որոշ կենտրոններում էլ կացարաններն օգտագործվել են որպես հյուրանոց:

Նախարարի այս որոշումը միանշանակ չի ընդունվել մարզիկների կողմից, որովհետեւ նրանցից շատերը բնակվում են ըմբշամարտի ուսումնական կենտրոններից շատ հեռու եւ բնակության այլ վայր չունեն: