Հայկական կողմը տեղյակ չէ՝ արդյո՞ք Հայաստան կտեղափոխվեն զոհերի մարմինների մնացորդները, թե՞ ոչ: Քաղավիացիայի մամուլի խոսնակ Նելլի Չերչինյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունները, որ զոհերի մարմինների մնացորդներն անհնար է ճանաչել: «Դեռեւս հստակ չեմ կարող ասել. կբերեն, թե ոչ: Հարազատներին կտանեն դեպքի վայր, անձամբ տեղում տեսնելու աղետը»,- ասաց մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ երեկ, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել են: Ուղեւորների թվում եղել են տասնյակ հայեր, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները:




























